Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրնսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ օտարվող հողամասը բավարարում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջներին և նույն որոշման 2-րդ կետի համաձայն չի դիտարկվում որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարման ենթակա հողամաս, հիմք ընդունելով քաղաքացիներ Արտյոմ Թելմանի Միքայելյանի և Աիդա Ռազմիկի Հակոբյանի համատեղ դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Քաղաքացիներ Արտյոմ Թելմանի Միքայելյանին (ծնված 12/01/1970 թվական) և Աիդա Ռազմիկի Հակոբյանին (ծնված 16/11/1969 թվական) համասեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրյան բնակավայրի, Զորավար Անդրանիկի փողոց, 2-րդ անցուղի 10 հասցեի 08-007-0138-0003 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 1191,65 քառակուսի մետր մակերեսով հողամասի ընդլայնման համար, դրա հարևանությամբ գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող, Ախուրյան բնակավայրի, Զորավար Անդրանիկի փողոց, 3-րդ անցուղի 19 հասցեի 08-007-0138-0005 կադաստրային ծածկագրով, նույն նպատակային և գործառնական նշանակության 283,5 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել ընդլայնվող հողամասի համասեփականատերերին:
2. Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը հաստատել կադաստրային արժեքի չափով՝ 1455005 (մեկ միլիոն, չորս հարյուր հիսունհինգ հազար, հինգ) դրամ: