Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, և 2-րդ, կետերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի համալիր մարզադպրոց», «Ախուրյանի համայնքային գրադարան», «Ախուրյանի Ֆերմատա արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» թիվ 112-Ա որոշման
1) վերնագրում, 1-ին կետում, N 4 հավելվածի վերնագրում, 1-ին և 10-րդ կետերում գրառված «Ախուրյանի համալիր մարզադպրոց» բառերն ու կետադրական նշանները հանել,
2) 2-րդ կետում գրառված «1» թիվը փոխարինել «2» թվով,
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» և «Ախուրյանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին պատշաճ տեղեկացնելու օրվան հաջորդող օրը: