Ղեկավարվելով <<Տեղականինքնակառավարման մասի>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետի, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 250-Ն որոշման հավելված N 1-ի 7-րդ կետի դրույթը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 300-Ն որոշումը և <<ԼԱՕ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը որոշում եմ՝
1. <<ԼԱՕ>> (հարկ վճարողի հաշվառման համար 05801117, գրանցման համար, ամսաթիվ 55.110.00009, 1994-08-09, իրավաբանական անձի իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Ախուրյան բնակավայր, գործունեություն իրականացնելու հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Ախուրյան բնակավայր, Գյումրիի խճուղի 21) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել հեղուկացված ածխաջրածնային գազերի վաճառք իրականացնելու թույլտվություն՝ 2025 թվականի համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է 2025 թվականի փետրվարի 04-ից և գործում է միչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: