Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 72-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Լեոյի անվան մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի մրցույթի արդյունքների ամփոփելու մասին թիվ 04 որոշումը և հիմք ընդունելով Գոհար Շավարշի Կարապետյանի դիմումը՝
Որոշում եմ
1.Գոհար Շավարշի Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Լեոյի անվան մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն:
2.Գոհար Շավարշի Կարապետյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր ՝ 5 տարի ժամկետով:
3.Աշխատանքային առաջին օր համարել 2024 թվականի դեկտեմբերի 18-ը
4. Աշխատավարձը՝ ըստ հաստիքացուցակի: