|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 օգոստոսի 2023 թվականի N 91-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 14-ի թիվ 608/23 գրությունը և հաշվի առնելով «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության տնօրենի ու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի միջև ձեռք բերած նախնական համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) ծրագրից այլ կապիտալ դրամաշնորհներ 4657 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրում խաղահրապարակ կառուցելու նպատակով, որպես համայնքային ներդրում «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպությանը տրամադրել 300000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։
- Առաջարկել «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան՝ կատարված աշխատանքների վերաբերյալ։
|
Կողմ -19 ԱՅՎԱԶՅԱՆ ԱԼԲԵՐՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(621.23 Կբ)
|
|
(485.48 Կբ)
|
|
(14.17 Կբ)
|
|
(14.50 Կբ)
|
|
(528.42 Կբ)
|
|
(491.97 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|