Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 2-րդ մասի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ավագանին որոշում է՝
1. Քաղաքացի Տիգրան Լավրենիկի Մնոյանին ժառանգության իրավունքով փոխանցված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Հացիկ բնակավայրի 13-րդ փողոց, 14 հասցեի բնակելի նշանակության շինություններով զբաղեցված օրինական հողամասին կից, սահմանազատված ավել օգտագործվող` քաղաքացու սեփականությունը ճանաչված հողամասի սահմանված չափից՝ 300 քառակուսի մետրից ավելի օգտագործվող, սահմանազատված համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 583,7 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Տիգրան Լավրենիկի Մնոյանին:
2. Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը հաստատել կադաստրային արժեքի չափով՝ 300606 (երեք հարյուր հազար վեց հարյուր վեց) դրամ:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել՝ Տիգրան Լավրենիկի Մնոյանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման: