Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 72-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Շիրակի Նռանե մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 2-ի եզրակացությունը և հիմք ընդունելով Սիրանուշ Խորենի Հարությունյանի դիմումը՝ Որոշում եմ
1. Սիրանուշ Խորենի Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Շիրակի Նռանե մսուր-մակապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն :
2. Սիրանուշ Խորենի Հարությունյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր ՝ 5 տարի ժամկետով:
3. Աշխատանքային առաջին օր համարել 2025 թվականի սեպտեմբերի 4-ը:
4. Աշխատավարձը՝ ըստ հաստիքացուցակի: