Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 900-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2025 թվականի N 900-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 13 ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի թվով 13 բնակիչներին 2008-2014 թվականներին օրենքով սահմանված կարգով, կառուցապատման իրավունքով օգտագործման է տրամադրվել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր։ Հողամասերի վարձակալական պայմանագրերում նշված է, որ «Կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից սույն պայմանագրով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարվելու դեպքում /վճար նախատեսված լինելու դեպքում/ կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ տարեկան վճարի գումարի 10 /տասը/ տոկոսի չափով»։

Պայմանագրերում այդպիսի պայմանը խիստ դժգոհություն է առաջացրել պայմանագրերի կողմ հանդիսացող բնակիչների շրջանում, որոնք դիմել են համայնքապետարանի աշխատակազմ՝ վերանայելու նշված պայմանը։

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, որոշում եմ՝

1 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի թվով 13 բնակիչների կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալական պայմանագրերում կողմերի համաձայնությամբ կատարել նախատեսված տույժի գումարի չափի փոփոխություն՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար տույժի տարեկան վճարի գումարի 10 /տասը/ տոկոսի չափը փոխարինել 0,05 /զրո ամբողջ հինգ հարյուրերորդական/ տոկոսի չափով, համաձայն N 1 հավելվածի։

2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի թվով 13 բնակիչների պայմանագրերի փոփոխումը կատարել կողմերի գրավոր՝ նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ, որոնցից ծագող իրավունքները ենթակա են գրանցման անշարժ գույքի գրանցման պետական մարմնում։

3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի թվով 13 վարձակալներին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(10.93 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 7

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner