Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի Հայաստանի Հանրապետության 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի աղետների ռիսկերի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման նպատակով՝որոշում եմ,
1. Հաստատել 2025 թվականի աղետների ռիսկերի կառավարման պլանը՝ համաձայն 1-ից 6-րդ հավելվածների:
2. Արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման դեպքում` աղետների ռիսկերի կառավարման պլանի հավելված N 6-ով որևէ երեք միջոցառում իրականացնելու պայմանում աղետների ռիսկերի կառավարման պլանը համարել գործողության մեջ դրված:
3․Որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից։