Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Ռուզան Սուրիկի Սարգսյանի 2022 թվականի օգոստոսի 30-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարվող Վահրամաբերդ բնակավայրի Լենգես թաղամասի խճուղի 2, շենք 4 հասցեում գտնվող բնակելի շենքի 73․31 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որից բնակելի 69․95 քառակուսի մետր թիվ 6 բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական № 23092022-08-0048) ընդհանուր սեփականության իրավունքով, անհատույց, նվիրատվության պայմանագրով տրամադրել այդ բնակելի տանը 1990 թվականից փաստացի բնակվող Ռուզան Սուրիկի Սարգսյանի 4/չորս/ անձից բաղկացած ընտանիքին։
2․ Որոշման 1-ին կետում նշված բնակարանի նկատմամբ համասեփականատեր ճանաչել՝
1)․ Ռուզան Սուրիկի Սարգսյանին /անձնագիր՝ AV0429487 տրված 19․09․2022թ․ 030-ի կողմից/, 2)․ Պավլուշ Ռաֆիկի Գրիգորյանին /անձնագիր՝ AR0238299, տրված 17.03.2017թ․ 030-ի կողմից/, 3)․Ռաֆֆի Պավլուշի Գրիգորյանին /անձնագիր՝ AS0236657, տրված 19․06․2018թ․ 030-ի կողմից/, 4)․ Սերգեյ Պավլուշի Գրիգորյանին /անձնագիր՝ AT0464909, տրված 24․09․2019թ․ 030-ի կողմից/։
3․ Ախուրյան համայնքի ղեկավար՝ Ա․ Իգիթյանին
Նվիրատուների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, այն ենթարկել նոտարական վավերացման և ապահովել անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիներիս միջոցներով։