Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝
1) «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ Հայաստանի Հանրապետության համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետության համայնքներում Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի մասնակցությանը՝ հետևյալ ծրագրային հայտ-առաջարկություններով.
ա. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով վեց բնակավայրերի մանկապարտեզներում (Լեռնուտ, Ջաջուռավան, Ազատան, Մարմաշեն, Արևիկ, Ախուրյան) ֆոտովոլտային կայանների տեղադրում:
բ. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրում պուրակի կառուցում:
գ. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի «Մոր և մանկան առողջության կենտրոն հիմնադրամ»-ի բժշկական կենտրոնի վերազինում:
2) Դրամաշնորհային մրցույթին ներկայացվող հայտ-առաջարկի հաստատման դեպքում ծրագրին մասնակցել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեից համապատասխան համաներդրմամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: