Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի դրույթով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 34-րդ և 39-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Ավետիք Հարությունյանը, իր դիմումի համաձայն, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 199.9 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 31.49 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը, 41.05 քառակուսի մետր անասնաշենքը, 1.06 քառակուսի մետր աստիճանահարթակը՝ ընդամենը՝ 273.5 քառակուսի մետր, և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-007-0980-0048 կադաստրային ծակագրով 0.09899 հեկտար մակերեսով հողամասի (վկայական 31012022-08-0007 անշարժ գույքի հասցեն`Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Սելեկցիոն կայան թաղամաս, 66 բնակելի տուն) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է`
1.Համայնքի ղեկավարի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարվող , օրինական ճանաչված 199.9 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 31.49 քառակուսի մետր ավտոտնակը, 41.05 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքը, 1.06 քառակուսի մետր աստիճանահարթակը և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-007-0980-0048 կադաստրային ծակագրով 0.09899 հեկտար մակերեսով հողամասը (վկայական 31012022-08-0007 անշարժ գույքի հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Սելեկցիոն կայան թաղամաս, 66 բնակելի տուն, գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով 2 112 952 ( երկու միլիոն մեկ հարյուր տասներկու հազար ինը հարյուր հիսուներկու) դրամ ընդհանուր արժեքով, որից՝ 904284/ ինը հարյուր չորս հազար երկու հարյուր ութսունչորս/ դրամը՝ շինության արժեք, 1208668/ մեկ միլիոն երկու հարյուր ութ հազար վեց հարյուր վաթսունութ / դրամը՝ հողամասի արժեք, օտարել կառուցապատողին, քաղաքացի`Ավետիք Պավլունիի Հարությունյանին (անձնագիր` AP 0506686 բնակության հասցե` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, ք. Գյումրի, տնակ 159/336):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար՝ Արծրունի Իգիթյանին.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով: