Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածի 1-ին, 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2016 թվականի ապրիլի 15-ի թիվ 72-Ա հրամանի թիվ 2 հավելվածի 97-րդ կետը, ինչպես նաև Արտավազդ Վախտումի Մովսեսյանի կողմից լիազորված անձի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրյան գյուղի, Ջրաշինարարների բանավան, 3-րդ փողոց, 1/3 շենքի, 22 բնակարանը` 64․93 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և շենքով զբաղեցված հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրաբերել Արտավազդ Վախտումի Մովսեսյանի ընտանիքի չորս անդամներին․
1) Մովսեսյան Արտավազդ Վախտումի (ծնված 1977 թվականիապրիլի 22-ին)՝ ինքը,
2) Մովսեսյան Հեղուշ Արտավազդի (ծնված 1997 թվականի մարտի 28-ին)՝ աղջիկը,
3) Մովսեսյան Լեոն Արտավազդի (ծնված 1998 թվականիփետրվարի 27-ին)՝տղան,
4) Մովսեսյան Ռոման Արտավազդի (ծնված 2004 թվականի ապրիլի 4-ին)՝ տղան:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ նվիրառուների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։