Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, 08-076-0033-0045 կադաստրային ծածկագրով, Ղարիբջանյան գյուղի Գյումրի-Արմավիր մայրուղի, 7/1 հասցեի, 0,0208 հեկտար մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական գործառնական նշանակությամբ հողամասն արդյունավետ օգտագործելու, պահպանելու և կառուցապատելու նպատակով, դասական աճուրդ-վաճառքի միջոցով օտարել:
2.Օտարման մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով` 515 (հինգ հարյուր տասնհինգ) դրամ, ընդամենը հողամասի համար` 108000 (մեկ հարյուր ութ հազար) դրամ:
3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել՝ հողամասը մեկ լոտով օտարելու նպատակով կազմակերպել հրապարակային սակարկություն: