Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի1-ին, 2-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 250-Ն որոշման հավելված N 1-ի 14-րդկետի 1-ին ենթակետի «ա», 2-րդ ենթակետի «ա» պարբերությունները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 300-Ն որոշումը և Մարիա Ոսկանյանի հայտը որոշում եմ՝
1. «Մարիա Ոսկանյան Սոսի» (հարկ վճարողի հաշվառման համար 57346098, պետական հաշվառման համար, տարի, ամիս, ամսաթիվ 55.1083226, 2019-07-12, անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցե ՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ,Ախուրյան համայնք, Ազատան բնակավայր, 41-րդ փողոց, տուն 4, գործունեություն իրականացնելու հասցե ՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Ազատան բնակավայր, 45-րդ փողոց , 38/1 18 քառակուսի մետր հիմնական շինություն) անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել ոգելից խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառք իրականացնելու թույլտվություն՝ 2025 թվականի համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է 2025 թվականի փետրվարի 04-ից և գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: