Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 2-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ավագանին որոշում եմ՝
1.Քաղաքացիներ Արտավազդ Ժորժիկի Սանթրոսյանի, Աիդա Աբգարի Սանդրոսյանի և Խաչատուր Արտավազդի Սանթրոսյանի սեփականության իրավունքը ճանաչված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների փողոց, 4-րդ անցուղի, 6/2 հասցեավորմամբ բնակելի նշանակության շինություններով զբաղեցված հողամասի սահմանված չափից՝ 1000 քառակուսի մետրից, ավելի օգտագործվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 280,7 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արտավազդ Ժորժիկի Սանթրոսյանին, Աիդա Աբգարի Սանդրոսյանին և Խաչատուր Արտավազդի Սանթրոսյանին:
2.Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը հաստատել կադաստրային արժեքի չափով՝ 342735 (երեք հարյուր քառասուներկու հազար յոթ հարյուր երեսունհինգ) դրամ:
3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիների հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացիների միջոցներով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներ Արտավազդ Ժորժիկի Սանթրոսյանին, Աիդա Աբգարի Սանդրոսյանին և Խաչատուր Արտավազդի Սանթրոսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: