|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2022 թվականի N 182-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 25 ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի N 61-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ,9-րդ, 12-րդ կետերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 05-ի N 364-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 5 նիստի արձանագրությունը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 25 սոցիալապես անապահով ընտանիքների անդամների դիմումները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 19 /տասնինը / սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին տրամադրել միանվագ դրամական օգնություն՝ ընդամենը՝ 515 հազար /հինգ հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ, համաձայն N1 հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի, 3-րդ խմբի, 1-ին դասի «Հարազատին կորցրած անձինք» բյուջեի ծրագրի «Հուղարկավորության նպաստներ» 4726 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 1 /մեկ/ սոցիալապես անապահով ընտանիքի անդամի հուղարկավորության կազմակերպման համար տրամադրել դրամական օգնություն, ընդամենը՝ 25000 /քսան հինգ հազար/ ՀՀ դրամ, համաձայն N 2 հավելվածի։
- Մերժել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 5 /հինգ/ սոցիալապես անապահով ընտանիքների անդամների դիմումները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի N 61-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի դրույթներին չհամապատասխանելու կապակցությամբ, համաձայն N 3 հավելվածի:
|
Կողմ -14 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԼԱԴԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(17.04 Կբ)
|
|
(21.05 Կբ)
|
|
(14.16 Կբ)
|
|
(16.18 Կբ)
|
|
(811.78 Կբ)
Որոշում թիվ 182-Ա |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|