Քաղաքացի Հայկարամ Արամայիսի Ազիզյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ համայնքի Կառնուտ բնակավայրի, 18-րդ փողոց, թիվ 4 տուն հասցեավորմամբ` 0,09237 հեկտար մակերեսով հողամասի և հողամասի վրա կառուցված բնակելի նշանակության շենքերի և շինությունների նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի 18-րդ փողոց, 4 հասցեի 0,09237 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, հողամասի վրա գտնվող բնակելի տունը և կից շինությունները կառուցվել են 1989 թվականին, շենքերը և շինությունները կառուցված չեն ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման 1-ին կետի դրույթներով, որոշում եմ՝
1.Ճանաչել քաղաքացի Հայկարամ Արամայիսի Ազիզյանի (ծնված 18/12/1992 թվական) սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի 18-րդ փողոց, 4 հասցեի 08-053-0003-0002 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող, 0,09237 հեկտար մակերեսով հողամասի և այդ հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 178.48 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տան, բնակելի նպատակային նշանակության աստիճանահարթակի և հիմքի նկատմամբ, առանց օրինականացման վճարների գանձման:
2.Նույն հողամասի վրա 2022 թվականին կառուցված 5,67 քառակուսի մետր ներքին մակերեսով օժանդակ շինությունը թողնել ինքնակամ, որի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում է կառուցապատողը:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում Հայկարամ Արամայիսի Ազիզյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
4.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: