Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Այգաբաց և Բասեն բնակավայրերի վարչական ղեկավարների՝ մարզիկներին դրամական աջակցություն տրամադրելու մասին գրությունները՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի բյուջեի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի 4727 «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝
1) Մեծահասակների 2022 թվականի Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի առաջնության 80 կիլոգրամ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրած, Ախուրյան համայնքի Բասեն գյուղի բնակիչ Համբարձում Արթուրի Հակոբյանին՝ 100000 (մեկ հարյուր հազար) դրամ,
2) Համբարձում Արթուրի Հակոբյանի մարզիչ Արտավազդ Գևորգյանին՝ 50000 (հիսուն հազար) դրամ:
3) Մեծահասակների 2022 թվականի Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի առաջնության 92 կիլոգրամ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրած, Ախուրյան համայնքի Այգաբաց գյուղի բնակիչ Դավիթ Արիստակեսի Չալոյանին՝ 100000 (մեկ հարյուր հազար) դրամ: