|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հուլիսի 2022 թվականի N 137-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 14,7987 ՀԵԿՏԱՐ ՄԱԿեՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 17-ի N 987-Ն որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերի» 11-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «BMZ 2014 67 950» վարկային համաձայնագրի պահանջները, «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» (Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցում) ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի N 1411-Լ որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝
որոշում է.
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, որով նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում գտնվող և «Ջրային ռեսուրսների համատեղված կառա¬վա-րում/Ախուրյան գետ, փուլ 1» (Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համա¬կարգի կառու-ցում) ծրագրի շրջանակներում Կապսի ջրամբարի կառուցման նպատակով նախատեսված, Հայաստանի Հանրապետութան Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող, Կապս բնակավայրի տարածքում գտնվող 14,7987 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը /երեք կտոր/, փոխադրել ջրային հողերի կատեգորիա՝ ջրամբար գործառնական նշանակություն:
- Հաստատել նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխվող հողամասերի ցանկը՝ համաձայն հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանին՝ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:
|
Կողմ -21 ԱՅՎԱԶՅԱՆ ԱԼԲԵՐՏ ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՐՇԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՆԱՎՈՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ ԱՆԻ ՈՍԿԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(51.00 Կբ)
Հավելված |
|
(1.13 Մբ)
Որոշում թիվ 137-Ա |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|