|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 ապրիլի 2022 թվականի N 67-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ <<ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հաշվի առնելով «Ախուրյանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մարզիչների ներդրումը համայնքում սպորտի զարգացման գործում՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ սահմանել լրավճարներ՝ 1.Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ 10000 դրամի չափով: 2.Սպորտի վաստակավոր վարպետի, միջազգային կարգի սպորտի վարպետի,սպորտի վարպետի, մասնագիտությամբ աշխատող մասնագետների համար նրանց պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ 2000 դրամի չափով: 3.Տասը և ավելի տարիների աշխատանքային ստաժ ունեցող մարզիչների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ 5000 դրամի չափով։ 4.Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում մարզադպրոցում առկա ուսումնամարզական խմբերի քանակից ելնելով` տնօրենի, ուսումնական գծով նրա տեղակալի, հրահանգիչ-մեթոդիստի պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ սահմանվում են հետևյալ լրավճարները` 1)23-30 ուսումնական խմբերի առկայության դեպքում՝ 3000 դրամ 2)31 և ավելի ուսումնական խմբերի առկայության դեպքում՝ 5000 դրամ
|
Կողմ -26 ԱՅՎԱԶՅԱՆ ԱԼԲԵՐՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԱՐՇԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ ԷԼԲԱԿՅԱՆ ԿԱՏՅԱ ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԼԱԴԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՇՈՏ ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՆԱՎՈՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ ՍԵՐԳՈՅԱՆ ԿԱՐԵՆ ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՐՍԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(360.50 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|