Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 8- րդ հոդվածի 1-ինմասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գյումրի համայնքի ղեկավարի 2022 թվականի փետրվարի 03-ի դիմումը՝ Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում մասնակի փակ հանդիսացող Գյումրու թիվ 3 «Շիրակ» գերեզմանատան ընդլայնման համար համայնքային գերեզմանատուն կազմակերպելու նպատակով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկին, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող 08-089-0102-0001 կադաստրային ծածկագրով 8.704809 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության, 4-րդ կարգի արոտ հողատեսքի հողամասը /վկայական թիվ 02022021-08-0039/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակություն, այդ հողամասում Գյումրու թիվ 3 <<Շիրակ>> գերեզմանատան ընդլայնման համար համայնքային գերեզմանատուն կազմակերպելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականիդեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատվածկարգին համապատասխան՝ Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում սույն որոշման առաջին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: