|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 հոկտեմբերի 2023 թվականի N 162-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՐԿՈՒ ԿՏՈՐ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Ջաջուռավան և Ղարիբջանյան բնակավայրերի տարածքներում գտնվող թվով երկու կտոր հողամասերը` կառուցապատելու, առավել արդյունավետ պահպանելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով, դասական աճուրդ-վաճառքի միջոցով օտարել և հաստատել հողամասերի օտարման մեկնարկային գները՝ համաձայն հավելվածի: Օտարման մեկնարկային գներում ներառել համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման նպատակով կատարված ծախսերը:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերն ըստ լոտերի օտարելու նպատակով կազմակերպել հրապարակային սակարկություն: |
Կողմ -24 ԱՅՎԱԶՅԱՆ ԱԼԲԵՐՏ ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(16.54 Կբ)
|
|
(535.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|