|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 սեպտեմբերի 2024 թվականի N 955-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՅԻՍՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ
08-077-0053-0023 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻՑ 0,11651 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթներով, որոշում եմ՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի տարածքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության, 08-077-0053-0023 կադաստրային ծածկագրով 0,11651 հեկտար մակերեսով հողամասի վրա 2023 թվականի ապրիլի 13-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի կողմից թիվ 24 շինարարության թույլտվություն է տրամադրվել բնակելի նշանակության շինություններ կառուցելու նպատակով, ուստի նշված հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(401.58 Կբ)
Որոշում 955-Ա |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|