Քաղաքացի Արմեն Ստեփանի Սողոյանը (ծնված 1973 թվականի սեպտեմբերի 06-ին) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի, Եղիշե Չարենցի փողոց, 12-րդ անցուղի, 10 հասցեի բնակելի տան և դրանով զբաղեցրած 0,062264 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 50,21 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ իրենց սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով:
Հաշվի առնելով, որ բնակելի նշանակության շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կամ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրա պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և -րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի դրույթներով՝ որոշում եմ․
1.Ճանաչել քաղաքացիներ՝ Արմեն Ստեփանի Սողոյանի (ծնված 1973 թվականի սեպտեմբերի 06-ին) և Նաիրա Գվիդոնի Թորոսյանի (ծնված 1980 թվականի հոկտեմբերի 29-ին) սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի, Եղիշե Չարենցի փողոց, 12-րդ անցուղի, 10 հասցեի 08-007-0073-0005 և 08-007-0073-0006 կադաստրային ծածկագրերով հողամասերի սահմաններում գտնվող 0,062264 հեկտար մակերեսով հողամասի վրա մինչև 2001 թվակամի մայիսի 15-ը կառուցված 50,21 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հողամասի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: