Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 71-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 32-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով քաղաքացի Միքայել Ֆրոնզի Անտոնյանի դիմումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Ախուրյանի խճուղի 57/1 հասցեի 08-007-0077-0046 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասից 0,0247 հեկտար մակերեսով համայնքապատկան հողամասը՝ հավասար պայմաններով քաղաքացի Միքայել Ֆրոնզի Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող, Ախուրյան բնակավայրի Ախուրյանի խճուղի 57 հասցեի 08-007-0077-0028 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,0247 հեկտար մակերեսով հողամասի հետ փոխանակելուն՝ քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալի ուղղման և նրան պատկանող հողամասերի մասնատվածությունը վերացնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել՝ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի փոխանակության պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման: