Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 1683-Ա հրամանը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդի 4727 հոդվածից «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հատկացված գումարներից, Հայաստանի Հանապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2022 թվականի միցույթի երկրորդ փուլի՝
1. Բժշկության ոլորտում 1-ին տեղը զբաղեցրած, Երևանի «Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի» բուժական գործ մասնագիտության 6-րդ կուրսի ուսանողուհի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Էլլա Արայի Բաղդասարյանին արժանացնել դրամական խրախուսանքի՝ 120000 /հայուր քսան հազար/ դրամի չափով:
2. Հումանիտար գիտությունների ոլորտում 3-րդ տեղը զբաղեցրած, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի անգլերեն լեզու և գրականություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Վարդուհի Ղուկասի Մուրազյանին արժանացնել դրամական խրախուսանքի 100000 /մեկ հարյուր հազար/ դիամի չափով: