Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 273-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 նոյեմբերի 2024 թվականի N 273-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-108-0083-0042 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ՀՐԱՅՐ ԱՐՏԱՇԵՍԻ ԱՎԱԳՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ գյուղի բնակիչ՝ Հրայր Արտաշեսի Ավագյանը 2024 թվականի հուլիսի 11-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 42,84 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-108-0083-0042 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 0,004284 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է.

1.Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 42,84 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-108-0083-0042 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող, 0,004284 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Վահրամաբերդ, Բյուրակն թաղամաս, 5-րդ փողոց, 19 ավտոտնակ) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով՝ 59505 (հիսունինը հազար հինգ հարյուր հինգ) դրամ արժեքով, որից՝ 37442 (եռեսունյոթ հազար չորս հարյուր քառասուներկու) դրամը շինության արժեքն է, իսկ 22063 (քսաներկու հազար վաթսուներեք) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Հրայր Արտաշեսի Ավագյանին (ծնված 29/11/1958 թվական):

2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝

1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:

2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող  իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Հրայր Արտաշեսի Ավագյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -24

ԱՅՎԱԶՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ

ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ

ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ

ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ԹՈՐՈՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ

ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(972.13 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner