Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հնարապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
Տալ համաձայնություն հետևյալ ծրագրերին՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի նախկին դպրոցի շենքը վերակառուցել որպես մանկարապարտեզ:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովիտ, Բասեն, Ղարիբջանյան և Երազգավորս բնակավայրերի ոռոգման ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին, Ազատան, Երազգավորս, Արևիկ և Ախուրյան բնակավայրերի ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի մշակույթի տան շենքի վերանորոգման աշխատանքներ:
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի բնակավայրի հին թաղամասի և Հայկավան բնակավայրի չգազաֆիկացված հատվածի գազաֆիկացման աշխատանքներ:
6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի մանկարապարտեզի շենքի կառուցման աշխատանքներ, (2 փուլով):
7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրի ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ:
8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի մանկարապարտեզի շենքի կառուցման աշխատանքներ (2 փուլով):
9. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներ (2-րդ փուլ):