Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 34-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2024 թվականի N 34-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԵԹԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-119-0137-0005 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով «Ա.Գ. ԷՍԹԵՅԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված անշարժ գույքի գնահատման թիվ 02222411 հաշվետվությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

  1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարվող, 08-119-0137-0005 կադաստրային ծածկագրով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի Արտադրական բազայի փողոց, 5 հասցեի 0,5005 հեկտար մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական  նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը և դրա վրա առկա անավարտ շինությունը պահպանելու և  այդ տարածքում արդյունաբերական օբյեկտ կառուցելու նպատակով՝ դասական աճուրդ-վաճառքի միջոցով օտարել: 

  2.Անշարժ գույքի օտարման մեկնարկային գինը հաստատել 2700000 (երկու միլիոն յոթ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ներառում է 0,5005 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը:

   3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքը մեկ լոտով օտարելու նպատակով կազմակերպել հրապարակային սակարկություն:


Կողմ -22

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ

ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(603.31 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner