Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ՝ Արթուր Սուրիկի Տոնոյանը 2024 թվականի հոկտեմբերի 23-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 30,26 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության անավարտ խոհանոցը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0013-0074 կադաստրային ծածկագրով 0,045547 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1.Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 30,26 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության անավարտ խոհանոցը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 08-007-0013-0074 կադաստրային ծածկագրով, 0,045547 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Շիրակի խճուղի, 21 շինություն, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 21102024-08-0033) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 665882 (վեց հարյուր վաթսունհինգ հազար, ութ հարյուր ութսուներկու) դրամ արժեքով, որից՝ 109753 (մեկ հարյուր ինը հազար, յոթ հարյուր հիսուներեք) դրամը շինության արժեքն է, իսկ 556129 (հինգ հարյուր հիսունվեց հազար, մեկ հարյուր քսանինը) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Արթուր Սուրիկի Տոնոյանին (ծնված 09/07/1981 թվական):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Արթուր Սուրիկի Տոնոյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: