Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրնսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ օտարվող հողամասը բավարարում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 6-րդ ենթակետերի պահանջներին և նույն որոշման 2-րդ կետի համաձայն չի դիտարկվում որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարման ենթակա հողամաս, հիմք ընդունելով քաղաքացի Գառնիկ Կարապետի Քարտաշյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է`
1.Գառնիկ Կարապետի (ծնված 31/05/1960 թվական) և Գոհար Գուրգենի (ծնված 21/11/1968 թվական) Քարտաշյաններին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրյան բնակավայրի, Գյումրու խճուղի, 31/1 հասցեի 08-007-0387-0023 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 184,88 քառակուսի մետր մակերեսով հողամասի ընդլայնման համար, դրա հարևանությամբ գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0387-0024 կադաստրային ծածկագրերով 136,48 քառակուսի մետր մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել ընդլայնվող հողամասի սեփականատերերին:
2.Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը հաստատել 166643 (մեկ հարյուր վաթսունվեց հազար վեց հարյուր քառասուներեք) դրամ: