Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 631-Ն որոշման կանոնադրության 9-րդ կետի, 14-րդ ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստի արձանագրության դրական եզրակացությունը և հաշվի առնելով Լուսյա Առաքելյանի դիմումը՝ իր նկատմամբ թոռանը՝ Ալիկ Պետրոսի Վարդանյանին պատրոն /օգնական/ նշանակելու խնդրանքը որոշում եմ՝
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ, 2-րդ խմբի անժամկետ հաշմանդամ, կողմնակի անձի մշտական խնամքի կարիք ունեցող՝ Լուսյա Նիկողոսի Առաքելյանի/ծնված՝ 1950 թվականի սպրիլի 5-ին/ նկատմամբ թոռանը՝ Ալիկ Պետրոսի Վարդանյանին նշանակել պատրոն /օգնական/։
2․Որոշման մեկ օրինակը տրամադրել Ալիկ Վարդանյանին։
3․Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Ախուրյան համայնքի սոցիալական աշխատողին։