Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ գյուղի բնակիչ՝ Վարդան Լևոնի Հայրապետյանը 2024 թվականի մայիսի 8-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 73,24 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքի, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-108-0025-0068 կադաստրային ծածկագրով 0,014496 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԱԽուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1.Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 73,24 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-0108-0025-0068 կադաստրային ծածկագրով 0,014496 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Վահրամաբերդ, Բյուրակն թաղամաս, 2-րդ խճուղի, 20/2 անասնաշենք, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 12072024-08-0030) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով՝ 202679 (երկու հարյուր երկու հազար վեց հարյուր յոթանասունինը) դրամ արժեքով, որից՝ 128024 (մեկ հարյուր քսանութ հազար քսանչորս) դրամը շինության արժեքն է, իսկ 74655 (յոթանասունչորս հազար վեց հարյուր հիսունհինգ) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Վարդան Լևոնի Հայրապետյանին:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա,
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Վարդան Լևոնի Հայրապետյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: