Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի, դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների, որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի տարածքում գտնվող, 08-077-0029-0003 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սահմաններում նոր առաջացող 0,11486 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Մայիսյան, 2-րդ փողոց, 26 հողամաս» հասցեն:
2. Տրամադրված հասցեն գրանցելու նպատակով սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին։