|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 ,  0312 70303, akhuryan.shirak@gmail.com
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 14  հոկտեմբերի  2022 թվականի N 192-Ա
 | 
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
  Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 76-րդ հոդվածի 3-րդ մասի, 94-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Ախուրյան  համայնքի ավագանին որոշում է` 
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից  10,53512 հեկտար ընդհանուր մակերեսով հինգ կտոր հողամասերի պահպանության գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, դրանց բերրիությունը բարձրացնելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով օգտագործման տրամադրել վարձակալության իրավունքով՝ համաձայն հավելվածի:Հողամասերն օգտագործման տրամադրել մրցութային կարգով, լոտերի թիվը սահմանել հինգ:Հողամասերի տարեկան վարձավճարի մեկնարկային չափերը սահմանել սույն որոշման 1-ին կետի հավելվածում նշված լոտերին համապատասխան, համաձայն հավելվածի:Մրցույթային մեկ քայլը սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով:Հողամասերը վարձակալությամբ օգտագործման տրամադրել տասը տարի ժամկետով` մինչև 2032 թվականի նոյեմբերի 30-ը: | 
| 
 | Կողմ -14  ԱՌԱՔԵԼՅԱՆ  ՄԱՆՈՒԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՐՇԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԼԱԴԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
 
 
 
 | 
| | Կից փաստաթղթեր՝ | 
|  | (73.00 Կբ) |  |  | (392.37 Կբ)
 Որոշում թիվ 192շ-Ա |  | 
 | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |