Այսօր: Երեքշաբթի, 18 Մարտի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 226
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 75-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2025 թվականի N 75-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՅԻՍՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 3 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԴՊՐՈՑԻ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի, 90-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Մայիսյան բնակավայրի 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, 3 հասցեի հողամասի սեփականատեր Ռուբիկ Գուրգենի Ղազարյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի տարածքում գտնվող 08-077-0016-0016 կադաստրային ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0,14775 հեկտար մակերեսով հողամասը դրա սեփականատեր՝ Ռուբիկ Գուրգենի Ղազարյանի առաջարկած պայմաններով՝ 2 800 000 (երկու միլիոն ութ հարյուր հազար) դրամ արժեքով, որը չի ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունները, առուվաճառքի պայմանագրով ձեռք բերել։

2. Հողամասի ձեռքբերման գինը վճարելու նպատակով համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից, 2025 թվականի բյուջեով չկանխատեսված ծախսի ֆինանսավորման համար հատկացնել 3 111 112(երեք միլիոն մեկ հարյուր տասնմեկ հազար մեկ հարյուր տասներկու) դրամ, որից՝ 2 800 000 (երկու միլիոն ութ հարյուր հազար) դրամը հողամասի սեփականատիրոջը վճարվող հողամասի արժեքն է, իսկ 311 112(երեք հարյուր տասնմեկ հազար մեկ հարյուր տասներկու) դրամը՝ օրենքով սահմանված եկամտային հարկի գումարը։

3. Սույն որոշման 1-ին կետով ձեռք բերված հողամասի նկատմամբ համայնքի իրավունքների պետական գրանցումն իրականացնելուց հետո, այն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ կառավարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում դպրոցի նոր շենքի կառուցման համար հատկացված՝ Մայիսյան բնակավայրի 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, 3/1 հասցեի հողամասի հետ միավորելու նպատակով:


Կողմ -23

ԱՅՎԱԶՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ

ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ

ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ

ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ

ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ԹՈՐՈՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ

ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner