Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 19-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն գյուղում 2022 թվականի ապրիլի 20-ին անցկացված հանրային լսման արդյունքներ մասին կազմված արձանագրության 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի թվով 5 փողոց անվանակոչել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի զոհերի անուններով՝
1) 1Ա փողոցը անվանակոչել «Գևորգ Կանդալյան փողոց» անվամբ
2) 1Բ փողոցը անվանակոչել «Պերճ Անտոնյան փողոց» անվամբ
3) 2 փողոցը անվանակոչել «Մարտին Ներսիսյան փողոց» անվամբ
4) 8Ա փողոցը անվանակոչել «Դավիթ Ղազարյան փողոց» անվամբ
5) 8Բ փողոցը անվանակոչել «Արկադի Բաղդասարյան փողոց» անվամբ
2. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով 3-օրյա ժամկետում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազորված մարմին՝ անվանակոչման պետական գրանցում իրականացնելու համար:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի փողոցների անվանակոչման վերաբերյալ որոշումը տրամադրել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ախուրյանի անձնագրային բաժանմունքին: