Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Գուրգեն Ռազմիկի Պետրոսյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին,
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի Ջրաշինարարների բանավան, 3-րդ փողոց, շենք 1/4 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 26122017-08-0039, տրված 2017 թվականի դեկտեմբերի 26-ին) թիվ 23 բնակարանը` 50,97 քառակուսի մետր մակերեսով, ընդհանուր օգտագործման տարածքների և հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրել Գուրգեն Ռազմիկի Պետրոսյանի ընտանիքի յոթ անդամներին։
2․ Որոշման 1-ին կետում նշված բնակարանի նկատմամբ համասեփականատերեր ճանաչել՝
1)Պետրոսյան Գուրգեն Ռազմիկի, ծնված՝ 29․11․1961թ․
2) Պետրոսյան Մարիամ Վոլոդյայի, ծնված՝ 18․06․1963թ․
3) Պետրոսյան Արտեմ Գուրգենի, ծնված՝ 09․08․1983թ․
4) Պետրոսյան Արմեն Գուրգենի, ծնված՝ 29․03․1987թ․
5)Պետրոսյան Աուրելիյա Կոնստանտինի, ծնված՝ 08․08․1968թ․
6) Պետրոսյան Արթուր Գագիկի, ծնված՝ 15․03․1990թ․
7) Պետրոսյան Անի Գագիկի, ծնված՝12․07․1991թ․
3.Ախուրյան համայնքի ղեկավար՝ Ա․ Իգիթյանին
Նվիրատուների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, այն ենթարկել նոտարական վավերացման և ապահովել անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիներիս միջոցներով։