Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 12-ի թիվ 31-Ա որոշումը և հաշվի առնելով որ ինքնակամ շինություններն իրականացրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս գյուղի բնակիչ՝ Ջամսիկա Շմավոնի Քոչարյանը 2024 թվականի դեկտեմբերի 26-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 157,89 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, նույն ծավալի մեջ կառուցված ձեղնահարկը, աստիճաններն ու ծածկը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-052-0039-0044 կադաստրային ծածկագրով 0,08437 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկությունը, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 157,89 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, նույն ծավալի մեջ կառուցված ձեղնահարկը, աստիճաններն ու ծածկը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-052-0039-0044 կադաստրային ծածկագրով, 0,08437 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Կապս, 8-րդ փողոց, 16 բնակելի տուն, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 03032025-08-0034) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով՝ 401640 (չորս հարյուր մեկ հազար վեց հարյուր քառասուն) դրամ արժեքով, որից՝ 117313 (մեկ հարյուր տասնյոթ հազար, երեք հարյուր տասներեք) դրամը շինությունների արժեքն է, իսկ 284327 (երկու հարյուր ութսունչորս հազար, երեք հարյուր քսանյոթ) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Ջամսիկա Շմավոնի Քոչարյանին (ծնված 10/02/1950 թվական)։
2.Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
3.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Ջամսիկա Շմավոնի Քոչարյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: