Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 15-ի թիվ 2/փ-119 դրական եզրակացությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում կատարված փոփոխությունը, ըստ որի Բասեն բնակավայրի տարածքում գտնվող, միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում համայնքի սեփականություն հանդիսացող 30,0 հեկտար հողատարածքը, որից 20,198483 և 4,109842 հեկտարը հանդիսանում են արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության հող /նախկին կավի հանքավայր, կադաստրային ծածկագրեր՝ 08-084-0309-0003, 08-084-0308-0001-ից/, 1,77649 և 0,205802 հեկտարը գյուղատնտեսական նշանակության արոտ /կադաստրային ծածկագրեր՝ 08-084-0308-0001-ից, 08-084-0309-0003-ից/, 1,013411, 2,527527 և 0,168354 հեկտարը գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողեր /կադաստրային ծածկագրեր՝ 08-084-0743-0001, 08-084-0742-0001, 08-084-0309-0011/, փոխադրվում են հատուկ նշանակության հողերի կատեգորիա, ռազմական գործառնական նշանակություն:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված 30,0 հեկտար մակերեսով հողամասում ռազմամթերքի պահեստարան կառուցելու համար այն նվիրել Հայաստանի Հանրապետությանը:
3.Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունը սահմանված կարգով արտացոլել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: