|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 մայիսի 2022 թվականի N 94-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԵԹԻ ԵՎ ՄԵԾ ՍԱՐԻԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի և Քեթի ու Մեծ Սարիար բնակավայրերի վարչական ղեկավարների առաջարկությունները, ինչպես նաև այդ բնակավայրերում երիտասարդական կենտրոնների շենքերի կառուցման համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերի առկայությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է`
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի և Մեծ Սարիար բնակավայրերում երիտասարդական կենտրոնների շենքերի կառուցման համար, որոնք կծառայեն նաև որպես վարչական ղեկավարի նստավայր:
- Սույն որոշման 1-ին կետում նշված շենքերը կառուցելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից միջոցներ հատկացնել՝ նախահաշվային արժեքների չափով:
|
Կողմ -22 ԱՅՎԱԶՅԱՆ ԱԼԲԵՐՏ ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ ԱՐՇԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ ԷԼԲԱԿՅԱՆ ԿԱՏՅԱ ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԼԱԴԻԿ ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԲԵԼԱ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՆԱՎՈՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ ՍԵՐԳՈՅԱՆ ԿԱՐԵՆ ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(283.74 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|