Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով ՀայաստանիՀանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 250-Ն որոշման հավելված N 1-ի 14-րդ կետի 1-ին ենթակետի «դ», 2-րդ ենթակետի «դ» պարբերությունները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 300-Ն որոշումը և Սեդրակ Հարությունյանի հայտը որոշում եմ՝
1. «Սեդրակ Հարությունյան» (հարկ վճարողի հաշվառման համար 57265157 անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը 55․00829 27․02․2009 անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Ախուրյան բնակավայր, Գյումրու խճուղի 2, գործունեություն իրականացնելու հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Ախուրյան բնակավայր, Գյումրու խճուղի 2 , 155 քառակուսի մետր հիմնական շինություն) անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել ոգելից խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառք իրականացնելու թույլտվություն՝ 2025 թվականի համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է 15 հունվարի 2025 թվականից և գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: