Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, hիմք ընդունելով Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական դեպուտատների քսաներորդ գումարման Լենինականի քաղաքային խորհրդի նստաշրջանի 1991 թվականի մայիսի 3-ի թիվ 6 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Վաչագան Զավենի Ավետիսյանի և ընտանիքի անդամների միասնական դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Վարհամաբերդ բնակավայրի, Լեն-Գէս թաղամասի, 2-րդ խճուղի 2-րդ շենքի, թիվ 3, բնակարանը՝ 83,92 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և շենքով զբաղեցված հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրատվություն կատարել այդ բնակելի տանը 1991 թվականից փաստացի բնակվող Վաչագան Զավենի Ավետիսյանի ընտանիքի հետևյալ երեք անդամներին․
1)Ավետիսյան Վաչագան Զավենի (ծնված 1960 թվականի հոկտեմբերի 1-ին), ինքը,
2)Ավետիսյան Իրինա Սեդրակի (ծնված 1965 թվականի սեպտեմբերի 9-ին), կինը,
3)Ավետիսյան Հերմինե Վաչագանի (ծնված 2000 թվականի մայիսի 1-ին), աղջիկը։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ նվիրառուների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։