Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացին՝ Սահականուշ Հովհաննեսի Գևորգյանը 2024 թվականի հունվարի 30-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 68,44 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 10,72 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինությունը, 0,49 քառակուսի մետր մակերեսով պարիսպը և 56,98 քառակուսի մետր մակերեսով հիմքը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 0,070895 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԱԽուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է.
1.Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված՝ 68,44 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 10,72 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինությունը, 0,49 քառակուսի մետր մակերեսով պարիսպը և 56,98 քառակուսի մետր մակերեսով հիմքը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-052-0041-0013 և 08-052-0041-0014 կադաստրային ծածկագրերով հողամասերի սահմաններում գտնվող 0,070895 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Կապս, 12-րդ փողոց, 5 տուն) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով՝ 492801 (չորս հարյուր իննսուներկու հազար, ութ հարյուր մեկ) դրամ արժեքով, որից՝ 253884 (երկու հարյուր հիսուներեք հազար, ութ հարյուր ութսունչորս) դրամը շինության արժեքն է, իսկ 238917 (երկու հարյուր երեսունութ հազար, ինը հարյուր տասնյոթ) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Սահականուշ Հովհաննեսի Գևորգյանին (ծնված 06/09/1970 թվական):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա,
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Սահականուշ Հովհաննեսի Գևորգյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: