Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տալու մասին» թիվ 17 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
Որոշման 1-ին կետից հետո լրացնել նոր կետերով՝
«2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրամական փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամների տրամադրվում է .
1) Առանց ավագանու անդամների կողմից իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման.
2) Անկանխիկ, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 10-ը:
3.Ավագանու անդամին տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում ,եթե նա այդ ամսվա ընթացքում բացակայել է ավագանու և մշտական հանձնաժողովի բոլոր նիստերից, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամսում ավագանու և մշտական հանձնաժողովի նիստեր չեն եղել:
4.Սույն որոշման 3-րդ կետում նշված բացակայությունները հիմնավորվում են ավագանու մշտական հանձնաժողովների նախագահների՝ հանձնաժողովի նիստերին նավագանու անդամների մասնակցության մասին տեղեկանքներով ևհամայնքապետարանի աշխատակազմի կողմից վարվող ավագանու նիստին մասնակցած ավագանու անդամների հաշվառման մասին տվյալներով, որոնք կազմվում են յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ:»