Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքում 2025 թվականին իրականացվելիք տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հետևյալ սուբվենցիոն ծրագրերին՝
1. Ախուրյան համայնքի թվով 13 բնակավայրերի ներբնակավայրային փողոցների ասֆալտապատման աշխատանքներ՝ Ախուրյան, Մարմաշեն, Մայիսյան, Բենիամին, Առափի, Երազգավորս, Բայանդուր, Ազատան, Վահրամաբերդ, Հացիկ, Շիրակ,Արևիկ, Ախուրիկ։
2․ Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի մշակույթի տան կառուցում /2 փուլով/։
3․ Ախուրյան համայնքի Հացիկ և Հայկավան բնակավայրերում համայնքային կենտրոնների կառուցման աշխատանքներ։
4․ Ախուրյան համայնքի թվով 5 բնակավայրերի գազաֆիկացման բաշխիչ ցանցի կառուցման աշխատանքներ՝ Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ, Քեթի և թվով 6 բնակավայրերի սնող գազատարի կառուցման աշխատանքներ՝ Ոսկեհասկ, Ախուրիկ, Ջաջուռ, Ջաջուռավան, Մեծ Սարիար, Կրաշեն։
5․ Ախուրյան համայքի Կամո, Բասեն, Ջրառատ, Մեծ Սարիար և Հովիտ բնակավայրերի խմելու ջրի ցանցի արդիականացման աշխատանքներ։
6․ Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ /2 փուլով/։
7․ Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրում սպորտդպրոցի վերանորոգման աշխատանքներ։
8․ Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի ոռոգման ցանցի թարմացման աշխատանքներ։
9․ Ախուրյան համայնքում աղբահանության կազմակերպման համար աղբատար մեքենայի և սարքավորումների ձեռքբերում։