|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 դեկտեմբերի 2024 թվականի N 1501-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 08-004-0681-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին հասցեագրված՝ քաղաքացի Տիգրան Արտակի Վալեսյանի դիմումը (մուտքագրված 20/12/24 թվական, թիվ Դ-2121)՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքով (նոտարական ակտի կոդ 604-2024-1210-84-8591620) իրեն փոխանցված գույքային իրավունքը պետական գրանցման ներկայացնելու համար, գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը իր անվամբ վերաձևակերպելու մասին, որոշում եմ՝ 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի տարածքում գտնվող 08-004-0681-0001 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 1 հեկտար մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը վերաձևակերպել վարձակալ Վարսիկ Մառլեն Բաղդասարյանի մահից հետո (մահացած 08/04/2021 թվական) ժառանգություն ընդունած ժառանգ՝ Տիգրան Արշակի Վալեսյանի անվամբ: 2․ 2007 թվականի հունիսի 6-ին կնքված, գրանցամատյանում թիվ 1487 համարի վարձակալության պայմանագրի և 2017 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված, թիվ 1344 համարի պայմանագրում փոփոխություն կատարելու համաձայնագրի մնացած պայմանները թողնել անփոփոխ: 3․ Հողամասի վարձակալության պայմանագրի վերջնաժամկետն է՝ 2027 թվականի դեկտեմբերի 26-ը: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(577.02 Կբ)
Որոշում 1501-Ա |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|