Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի մայիսի 3-ի թիվ Մ-03052024-08-0010 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-077-0018-0008 կադաստրային ծածկագրով հողամասի վրա քաղաքացի Աղունիկ Մարտունիկի Առաքելյանի կողմից ինքնակամ կառուցված օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված բնակելի նշանակության շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով կառուցապատողին օտարելու մասին» թիվ 56-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Վերնագրում, նախաբանում և 1-ին կետում «08-077-0018-0008» թվերը փոխարինել «08-077-0018-0012» թվերով,
2) Նախաբանում և 1-ին կետում «54,81 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով հացատունը և անասնաշենքը» բառերը և թվերը փոխարինել «135,82 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով հացատունը, անասնաշենքը, նկուղը և օժանդակ շինությունները» բառերով և թվերով,
3) 1-ին կետի տեքստից «իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 27022024-08-0035» բառերը և թվերը հանել,
4) 1-ին կետում 842936 (ութ հարյուր քառասուներկու հազար ինը հարյուր եռեսունվեց) բառերը և թվերը փոխարինել «984541 (ինը հարյուր ութսունչորս հազար հինգ հարյուր քառասունմեկ)» բառերով և թվերով, «329429 (երեք հարյուր քսանինը հազար չորս հարյուր քսանինը) դրամը շինության» բառերը և թվերը փոխարինել «471034 (չորս հարյուր յոթանասունմեկ հազար երեսունչորս) դրամը շինությունների» բառերով և թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Աղունիկ Մարտունիկի Առաքելյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: