Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավայրի տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 101,3372 հեկտար ընդհանուր մակերեսով երեք կտոր հողամասերը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» թիվ 251-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման վերնագրում «101,3372 հեկտար ընդհանուր մակերեսով երեք կտոր հողամասերը» բառերը և թվերը փոխարինել «18,0959 հեկտար մակերեսով հողամասը» բառերով և թվերով,
2) Որոշման 1-ին կետում «101,3372 հեկտար ընդհանուր մակերեսով, այդ թվում 08-080-0116-0052 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 18,0959 հեկտար, 08-080-0150-0001 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 12,1232 հեկտար և 08-080-0291-0001 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 71,1181 հեկտար հողամասերն» բառերը և թվերը փոխարինել «08-080-0116-0052 կադաստրային ծածկագրով, 18,0959 հեկտար մակերեսով հողամասն» բառերով և թվերով: